Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ընկերության թռիչքների սպասարկումը: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ այս պահին «Արմավիա»-ն օդանավակայանին պարտք է 3 մլն 300 հզ. դոլար:
«Ակնկալում ենք, որ 150 հզ-ով առաջիկայում պարտքը կնվազեցնեն»,- ասաց Գ.Աբրահամյանը:
Նա նշեց, որ առայժմ հետաձգվել է «Արմավիա»-ի ժամը 14:15-ի չվերթը, հաջորդ չվերթը ժամը 17:30-ին է, ապա՝ ժամը 18:00-ին:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն չորրորդ անգամն է «Զվարթնոց» օդանավակայանը դադարեցնում «Արմավիա» ընկերության թռիչքների սպասարկումը:









































