Thursday, 25 06 2026
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C

Popok-ը կօգնի լուծել քաղաքի ձևավորման խնդիրները

Այս տարի Popok գովազդի միջազգային 3-րդ փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 25-27-ը:

Փառատոնի շրջանակներումքննարկվելու են Երևան քաղաքի արտաքին ձևավորման հայեցակարգի մշակմանն ուղղված հարցեր, նաև՝ քաղաքի բրենդավորման հետ կապված հարցեր:Փառատոնն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանյան գովազդային հանրության նախաձեռնությամբ: Փառատոնը կանցկացվի Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմիարտաքինձևավորման ևգովազդի վարչությանպետ ԱրազԲաղդասարյանը նշեց, որ փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն աշխարհի 15
երկրներից մարդիկ, ովքեր տարբեր երկրներում կատարել են նման աշխատանքներ, ինչը հնարավորություն կտա նրանցհետ քննարկելու քաղաքի արտաքին տեսքի հետ կապված հարցեր:

Նա նշեց, որ երկու խնդիր է դրվում. նախ փառատոնի ընթացքում կքննարկեն և կմշակեն գովազդային հայեցակարգը, բացի այդ, քաղաքի արտաքին ձևավորման հետ կապված հայեցակարգի խնդիրներ են առաջադրելու:

Փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի Popok գովազդային փառատոնըՀայաստանում առաջին անգամմի առանձնահատկություն է կիրառելու։Չէին կարող անտեսել, որ այս տարի Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակված, և միջոցառում չընդգրկել. փառատոնի շրջանակներումառաջին անգամ կլինի «Գիրք» անվանակարգ, բացի այդ՝ կլինի գրաֆիկական դիզայն, ռադիո և հեռուսատագովազդ, թվային և նոր գովազդակիրներ, մարքեթինգային արշավ և այլն:

Արմեն Մարտիրոսյանը տվեց նաև փառատոնի անվան` POPOk-ի հետ կապված պարզաբանում. ընկույզը կոտրված վիճակում հիշեցնումէ մարդու ուղեղ, որտեղ էլ ծնվում են այն հետաքրքիր մտքերը , որոնք հետո վերածվում են գովազդի:

Փառատոնը ունի երեք նպատակ.առաջին` կրթել, դրա վկայությունը վարպետության դասերն են, երկրորդ` գովազդային գործակալությունները կարողանան աշխարհում մրցել, որպեսզի մեր գովազդը լինի աշխարհին համընթաց, բլոկադայինց դուրս գանք և երրորդ` հին կապերի ամրապնդումն է և և նոր կապերի հաստատումը:

POPOK-ը միայն գովազադային փառատոն չէ, այն իր մեջ ներառում է քաղաքի ձևավորման հարցեր։
Երևանի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու խոսքով, փառատոնը շատ լավ առիթ էդիզայներների, մարդկանց համար, ովքեր մտահոգված են քաղաքի տեսքով, որ կարողանան քննարկումներ, կլոր սեղաններ կազմակերպել: Նա կոչ արեց դիզայներներին առավել ակտիվություն ցուցաբերել, մասնակցել քննարկումներին:

Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ աստիճանաբար մեր գովազդներն ավելի հետաքրքիր են դառնում, աստիճանաբար գովազդը թանկանում է, միջազգային փորձը ընդունելով` մենք ավելի արագ կարող ենք զարգանալ և հասնել միջազգային ստանդարտներին:

Արմեն Մարտիրոսյանն ամենաշատը կարևորում է գովազդի` օրենքի տառին համապատասխանեցումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում