Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին Թեհրանում հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ: Հանդիպման ժամանակ Սալեհին հույս է հայտնել, որ երկու երկու երկրների հարաբերություններն հետագայում էլ ավելի կզարգանան՝ մի շարք ոլորտներում ունեցած ընդհանրությունների շնորհիվ:
Ընդգծելով Իրանի ու Ռուսաստանի միջև ձևավորված լավ հարաբերությունները՝ Սալեհին հայտարարել է, որ երկու երկրների չինովնիկների հանդիպումները հանդիսանում են երկկողմանի հարաբերությունների առավելագույն ամրապնդման ու խորացման գործոն:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև Սիրիայի հարցը: Այդ կապակցությամբ Սալեհին հայտարարել է, որ իրենք հումանիտար պատասխանատվություն են զգում Սիրիայի ժողովրդի հանդեպ՝ ընդգծելով, որ Իրանը մարդկային սկզբունքների շրջանակներում նպաստում է Սիրիայում կայունության ու խաղաղության վերադարձին: Նրանք երկուսն էլ հանգել են այն եզրակացության, որ Սիրիայում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցություններն են:









































