Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ինչպե՞ս է Ոստիկանությունը մեկնաբանում «փուչիկների գործը». մամուլ

«168 ժամ»-ը զրուցել է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանի հետ:

– Թեև հայտնի «փուչիկների գործն» ավարտվել է, բայց մինչ օրս առկախ հարցեր կան: Ինչպես, օրինակ, ինչո՞ւ միայն մեկ մեղադրյալ` Սերոբ Բոզոյանը, ներգրավվեց նշյալ գործում:

– Նախ` ուզում եմ նշել, որ Ս. Բոզոյանն ազատազրկված չէ, և առաջին ատյանի դատարանի դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտնում: Նա ունի մեկամսյա ժամկետ բողոքարկման համար, և եթե այդ ժամանակահատվածում բողոք ներկայացնի Վերաքննիչ դատարան, և եթե նա բողոքարկի պատժաչափի մասով, բնականաբար, դա կվերանայվի, իսկ եթե բարձրացնի մեղավորության հարցը, բնականաբար, կվերանայվի այդ հարցը: Իսկ թե ինչո՞ւ միայն նա` հարցին, կամ ինչո՞ւ նա քրեական պատասխանատվության ենթարկվեց, կամ ինչո՞ւ չպետք է ենթարկվեր, նշեմ, որ մենք պարզել ենք, որ Բոզոյանը համապատասխան անձանց` ՀՀԿ ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի լիցքավորի այդ փուչիկները, իսկ լիցքավորել է դրանք մեթան տեսակի գազով: Տեսեք` շատ-շատերը չգիտեն, թե ի՞նչ է մեթան գազը, դրա թույլատրելիության ոլորտը: Ով` ով, Բոզոյանը դա շատ լավ գիտեր, նա մասնագիտությամբ քիմիկ է, ստացել է համապատասխան կրթություն, բացի դա, մի քանի տարի աշխատել է համապատասխան քիմիական գործարանում, և այդ ընթացքում, բնականաբար, առնչվել է հենց այդ քիմիական տարրերի հետ: Այսինքն` մասնագիտության բերումով նա շատ լավ գիտեր մեթան գազի ծագումնաբանությունն ու օգտագործման հնարավոր բացասական հետևանքները: Այդ ամենով հանդերձ` նա լիցքավորել է փուչիկները, և սրանով է պայմանավորված, որ նրան մեղսագրվել է այդ հանցագործությունը:

– Թե´ Ս. Բոզոյանի կինը, թե´ նրա իրավապաշտպանը պնդում են, որ Ս. Բոզոյանը զգուշացրել է պատվիրատուին հնարավոր վտանգի մասին, սակայն պատվիրատուն ասել է, որ հելիումով լիցքավորելու դեպքում բյուջեն չի բավականացնի:

– Այս հարցը, բնականաբար, քննության առարկա է դարձել, և այստեղ խնդիրն ամենևին այն չի եղել` բյուջե կա՞, թե՞ չկա: Մենք քննության առարկա ենք դարձրել հելիում տեսակի գազի օգտագործման հնարավորությունը: Այստեղ խոսքը ոչ թե մեթան գազի էժան կամ թանկ լինելու մասին էր, այլ հելիում տեսակի գազի քանակի պակաս լինելու: Դրան մամուլի ներկայացուցիչներ են անդրադարձել, և պարզվել է, որ հելիում տեսակի գազի` ՀՀ-ում պահանջարկով պայմանավորված քանակություն չկա: Քանի որ պահանջարկ չկա, հետևաբար` մեծ ծավալի քանակությամբ գազ չեն բերում:

– Ըստ Ձեզ` մեկ անձը կարո՞ղ է 7000 փուչիկ լիցքավորել մեկ օրում:

– Ես հասկանում եմ հարցը: Դուք նկատի ունեք, որ նրան օգնել են: Երևի սա եք փորձում հարցնել: Այո, եղել են նրան օգնողներ: Այն, ինչ հարցնում եք` քննության առարկա է դարձել: Չկա մի հարց կամ հանրության մի քննարկում, որը քննության առարկա չի եղել: Բնականաբար, նա միայնակ չի լիցքավորել դրանք: Նա խնդրանքով դիմել է իր ընկերներին` օգնելու: Այո´, նրան օգնել են նրա ընկերները:

– Քանի՞ հոգի:

– Եթե այս պահին չեմ սխալվում` երեք հոգով են լիցքավորել:

– Այդ դեպքում ինչո՞ւ է միայն նա պատիժ կրում:

– Գիտեք` այս դեպքում խոսքը մեղքի մասին է, այսինքն` անձի սուբյեկտիվ կողմի, անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի նկատմամբ: Մեղքը դրսևորվում է դիտավորությամբ և անզգուշությամբ: Այդ դեպքում ցանկացած արարք, տվյալ դեպքում` ցանկացած հանցանք կատարած անձի մեղքը պետք է ապացուցենք: Արդյո՞ք նա գիտեր, տվյալ պարագայում` մեթան գազի օգտագործման կանոնները, դրա վտանգավոր լինելը: Մենք քննությամբ պարզեցինք, որ նրան օգնած մարդիկ պարզապես օգնել են` չգիտակցելով կամ չհասկանալով այդ գազի տեսակի վտանգավորությունն ու օգտագործման կանոնները, և այլն: Ըստ քննության տվյալների` նա պարզապես այդ բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո իր ընկերներին խնդրել է, որպեսզի, այսպես ասած` ֆիզիկական աշխատանք կատարեն, օգնեն: Ավելին ասեմ` լիցքավորումը կատարվել է ընկերոջ տանը` այն պատճառով, որ տունը սեփական տուն է եղել, որտեղ պայմաններն ավելի հարմար են եղել: Եվ Ս. Բոզոյանի խնդրանքով` ընկերն ընդառաջել է նրան (Ս. Բոզոյանի կինը` Մարինե Բոզոյանը «168 ժամ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր ամուսինը փուչիկները փչել է Հանրապետության հրապարակում.- Մ.Մ.):

– Իսկ ՀՀԿ-ից ո՞վ էր հարցաքննության կանչվել:

– ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել, քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ` չեմ հիշում: Պաշտոնապես դիմելու դեպքում` մենք կհայտնենք այդ մասին: Հիշում եմ նրանցից Կարեն Ավագյանի անունը: Կարեն Ավագյանը հարցաքննվել է, նրա ցուցմունքը կա քրեական գործում: Ավելին ասեմ` միայն նա չէ, էլի հանրապետականներ կան, ովքեր հարցաքննվել են, և այս ցուցմունքը քրեական գործում կա: Այնպես չէ, որ նրանք գաղտնի են հարցաքննվել: Համոզված եմ, որ այդ ցուցմունքներին ծանոթացել է նաև պաշտպանական կողմը, այսինքն` մեղադրյալը և նրա պաշտպանը, որովհետև նրանք դրա իրավունքն ունեն:

Հ.Գ. Երեկ երեկոյան Ս. Բոզոյանի իրավապաշտպան Կարեն Մանուչարյանը «168 ժամ»-ին տեղեկացրեց, որ դեռևս չեն ստացել դատավճիռը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում