Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Փոխհատուցման ու մխիթարանքի խնդիր չկա՞. մամուլ

Երեկ խորհրդարանը 75 «կողմ» և 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ, փակ, գաղտնի քվեարկությամբ, ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ընտրեց Աժ գյուղատնտեսության մշտական հանձնաժողովի նախագահ: Հիշեցնենք, նախկինում սույն հանձնաժողովի նախագահը Գյումրիի ներկայիս քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էր:

Մինչ հաշվիչ հանձնաժողովը կհաշվեր Գրիգորյանին տրված ձայները, «Հայկական ժամանակը» մի քանի հարց ուղղեց պատգամավորին:

– Պարոն Գրիգորյան, մեր վերջին զրույցի ժամանակ ասել էիք, որ պատրաստ եք առաջադրվել Գյումրիի քաղաքապետի թեկնածու և կջախջախեք Վարդան Ղուկասյանին: Տեղեկություններ կան, որ ձեզ թույլ չտվեցին առաջադրվել, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության եկան Բալասանյանի թեկնածության շուրջ: Դրանից հետո խոսվում էր, որ որևէ թեկնածու պետք է առաջադրեք Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում: Բայց այնտեղ էլ ՀՀԿ-ական թեկնածուի դեմ որևէ մեկին չառաջադրեցիք, պատճառը ո՞րն է, ինչո՞ւ թեկնածու չառաջադրեցիք:

– Այո, ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ, եթե մեր կուսակցությունում որոշում լինի, քաղաքապետի թեկնածու առաջադրվել և ջախջախիչ հաղթանակ տանել: Ես իմ ասածի տերն եմ եղել, և դա ուղղակի խոսքեր չեն եղել, ես դա ապացուցել եմ ընտրություններով և վստահ եմ եղել: Իսկ ինչ մնում է, թե ինչու չառաջադրվեցի, այդ ընթացքում պարոն Ծառուկյանի հետ քննարկումներ են եղել, քննարկվել են բազմաթիվ խնդիրներ, և ես որոշել ա այս անգամ չառաջադրել իմ թեկնածությունը քաղաքապետի ընտրություններում, մնալ Աժ-ում: Իսկ ինչ մնում է 35 ԸՏ-ին, ես ասել եմ` եթե ԲՀԿ-ն որոշի այդտեղ թեկնածու առաջադրել, մենք պատրաստ ենք մեր թեկնածուին սատարել և, բնականաբար, հաղթանակ ապահովել: Այսօրվա դրությամբ կուսակցությունը չորոշեց այդ ԸՏ-ում թեկնածու առաջադրել:

– Այնպիսի տպավորություն է, որ բարտեր եղավ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև, քաղաքապետի պաշտոնը` ԲՀԿին, ընտրատարածքը` ՀՀԿ-ին:

– Չէ, դա ավելի շատ, իմ կարծիքով, պատահականություն է, ոչ դիտավորություն, քանի որ ՀՀԿ-ն գոնե պատգամավորի մանդատի պակաս չուներ, որ քաղաքապետի տեղը փոխեր պատգամավորի մանդատով:

– Ինչո՞ւ, ավել մանդատը կխանգարե՞ր:

– Չէր խանգարի, բայց այսօր պատգամավորի մանդատի խնդիր եթե չունեն, ես չեմ կարծում, որ կարող են այդ մանդատը փոխարինել քաղաքապետի տեղով: Դա ավելի խելքին մոտ տարբերակ կարող էր լինել, եթե այդ մի մանդատը ՀՀԿ-ականների համար կարևոր լիներ:

– Տեղեկություններ կան, որ Աժ գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնը ձեզ տվեցին ընտրություններին մասնակցել թույլ չտալու դիմաց, որպես փոխհատուցում կամ որպես մխիթարանք:

– Բացարձակ փոխհատուցման խնդիր չկա, ոչ մի մխիթարանքի խնդիր չկա: Պարոն Ծառուկյանի հետ քննարկել ենք, քննարկման արդյունքում որոշել եմ չառաջադրվել: Ես և ԲՀԿ-ն մայիսի 6-ին 34-րդ ընտրատարածքում փայլուն հաղթանակ ենք տարել, այս պաշտոնն էլ ընդունենք փոխհատուցում դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում