Մարսելում սկսվում է Կաննի կինոփառատոնի ժամանակ մարմնավաճառության մասին գործի քննությունը, փոխանցում են տեղական ԶԼՄ-երը:
Հեռախոսների լսման տվյալներով, հետաքննությանը պարզ է դարձել, որ Լիբանանի չորս քաղաքացի, Վենեսուելայի մեկ քաղաքացի և Կաննի մի քաղաքացուհի հանցավոր պայմանավորվածությամբ Մերձավոր Արևելքից աղջիկներ են բերել հարուստ հաճախորդների համար:
Գլխավոր մեղադրյալներից մեկը, լիբանանցի Էլի Նախազը, որը նորաձևության գործակալության ղեկավար էր, Հարավային Ամերիկայից, Ֆրանսիայից և Արևելյան Եվրոպայից աղջիկներ էր վարձում:
Նախազը մեղադրվում է 2004 թվականին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկի ծննդյան օրվա կապակցությամբ երեկույթ կազմակերպելու մեջ:








































