Միլանի կոմիքսների և անիմացիաների թանգարանում գալիք Հելլոուինի առիթով տեղի է ունենալու թեմատիկ ցուցադրություն հրուշակեղենից` «Քաղցր հրեշները ցուցադրությունում» անվանումով:
Ցուցադրվելու է 20 խմորեղեն` զարդարված սարսափ ֆիլմերի հերոսներով և կերպարներով: Այցելուները կտեսեն Դրակուլային, Ֆրանկենշտեյնին, հրեշների, դիսնեյյան չարագործների, մումիաների և այլ կերպարների` պատրաստված շոկոլադից և քաղցրից:
Երեխաների համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ, մասնավորապես նրանք անձամբ կարող են մասնակցել «Քաղցր հրեշի ստեղծումը» մրցույթին:
Ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 4-ը:








































