Գիտնականների տվյալներով՝ միջին վիճակագրական ամերիկացին ամեն տարի սպառում է սեփական քաշը գերազանցող գենետիկորեն ձևափոխված սնունդ: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Հետազոտությունները ցույց են տվել, որ միջինը 80 կգ քաշով ամերիկացին ամեն տարի օգտագործում է 90 կգ մթերք, որի պատրաստման համար կիրառվում է գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորեն:
Եթե հաշվի առնենք, որ գենետիկորեն վերափոխված շատ մթերքներ չեն ներառվել վիճակագրությունում, ապա պարզ է, որ դրանց սպառման չափերը իսկապես սոսկալի մասշտաբների են հասնում:
Այսպիսով, Ամերիկայի բնակչությունը դարձել է մարդու օրգանիզմի վրա գենետիկորեն ձևափոխված մթերքների երկարաժամկետ ազդեցության ուսումնասիրման համար ոչ պաշտոնական «փորձադաշտ»:









































