Մադրիդի «Ռեալ»-ի մարզական տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն հայտարարեց, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը.
«Մենք ցանկանում ենք, որ մրցանակը բաժին հասնի Ռոնալդուին: Այդ կարծիքին է նաև Մոուրինյոն: Ռոնալդուն իր ուժերը չի խնայում ոչ՛ մարզումների, ոչ՛ խաղերի ժամանակ:
Քրիշտիանուն 1 խաղում միջինը 1 գոլից ավել է խփում: Ֆուտբոլի պատմության մեջ ոչ ոք նման ցուցանիշի չի հասել, եթե հաշվի առնենք նաև նրա անցկացրած խաղերի քանակը»,- Բուտրագենյոյին մեջբերում է Goal.com-ը:






































