Շոտլանդական գարեջրագործների Armageddon գարեջուրը ճանաչվել է այսօրվա դրությամբ աշխարհի ամենաթունդ գարեջուրը:
Դրանում պարունակվում է 65% ալկոհոլ, այն թունդ է վիսկիից կամ բրենդիից, ինչպես նաև 16 անգամ թունդ է սովորական գարեջրից:
Armageddon ըմպելիքը ավելի մուգ է ու խիտ, քան սովորական մուգ գարեջուրը, գույնով ավելի շատ թեյ է հիշեցնում, իսկ բաղադրությամբ նման է սոուսի, հաղորդում է Kedem-ը:
Հետաքրքիր է, որ այդ ոլորտում նախորդ ռեկորդը նույնպես պատկանում է շոտլանդացիներին: 3 տարի առաջ BrewDog ընկերությունը պատրաստեց 32%-անոց գարեջուր Tactical Nuclear Penguin («Տակտիկական միջուկային պինգվին») անվանումով՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով մյուս գարեջրագործներին:
2010թ. հուլիսին արշավի մեջ մտան հոլանդացիները՝ պատրաստելով 60%-անոց գարեջուր՝ Start The Futureу անվանումով:
Ու ահա այսօր դարձալ առաջինը շոտլանդացիներն են:









































