Թուրքիայի Կենտրոնական բանկն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ ստիպված է կրճատել վարկավորման տոկոսը` տնտեսական ճգնաժամի պատճառով, որը զարգանում է հարևան Սիրիայում բռնության թեժացման պատճառով:
Թուրքիայի տնտեսական աճն անցյալ տարի կազմել է 8.5%, սակայն կառավարությունը, ինֆլյացիայի աճի և երկրի ներքին շուկայի պահանջարկի անկման պատճառով 2012-ի աճի կանխատեսումը կրճատել է մինչև 3,2 %:
Սեպտեմբերին երկրում գործազրկությունը նախորդ ամսվա համեմատ` ավելացել է մինչև 8,4 %:








































