Գերմանիայի Բունդեսլիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Նյուրնբերգ»-ը «Իզիկրեդիտ-Շտադիոն» մարզադաշտում հյուրընկալել էր «Աուգսբուրգ»-ին: Թիմերն այդպես էլ չկարողացան որոշել հաղթողին. hանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով:
«Նյուրնբերգ»-ը, որը մինչ այժմ 4 անընդմեջ պարտություն էր կրել, կարողացավ հատել անհաջողությունների շղթան: Դիտեր Հեկինգի սաները հաջորդ տուրում կմրցեն «Շալկե»-ի հետ:
«Աուգսբուրգ»-ի հաջորդ հակառակորդը «Համբուրգ»-ն է:
«Նյուրնբերգ» – «Աուգսբուրգ»` 0:0






































