Իտալական Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 8-րդ տուրի շրջանակներում Թուրինի «Յուվենթուս»-ին 2:0 հաշվով զիջելուց հետո «Նապոլի»-ի ղեկավարությունն Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիային խնդրել է խուզարկել «Յուվենթուս Արենա»-ն:
Թիմի ղեկավարությունը պնդում է, որ ընդմիջումների ժամանակ Անտոնիո Կոնտեն գաղտնի ճանապարհով ներխուժում է «Յուվե»-ի հանդերձարան:
Հիշեցնենք, որ Կոնտեն որակազրկվել էր 10 ամսով և իրավունք չունի ընդմիջումներին լինել թիմի հանդերձարանում: Նեապոլցիները վստահ են, որ մասնագետը շրջանցում է այդ արգելքը, քանի որ հանդիպումներին հետևում է օթյակից, իսկ ընդմիջումներին անհետանում է:
Այդ լուրերն իտալական մամուլում արդեն շրջանառվում էին, բայց «Նապոլի»-ն առաջինը պաշտոնական բողոք ներկայացրեց:
Հիշեցնենք, որ «Նապոլի»-ի դարպասը գրավեցին Մարտին Կասերեսն ու Պոլ Պոգբան, ովքեր փոխարինման դուրս եկան հանդիպման 75-րդ և 78-րդ րոպեներին:






































