Հնդկական Միզորամ նահանգի բնակիչ Ցիոն Խանը աշխարհում ամենամեծ ընտանիքն ունի` 39 կին, 94 երեխա և 33 թոռ: Նրանք բոլորն ապրում են 100 սենյականոց 4-հարկանի տանը:
Ընտանիքում գրեթե զինվորական կարգուկանոն է: Որոշ կանայք զբաղվում են մաքրությամբ, մյուսները լվացք են անում, մնացածներրը ճաշ են եփում: Ընդ որում, ընտանիքի մեկ ընթրիքի համար ծախսվում է 220կգ բրինձ, 30 հատ հավ, 132 կգ կարտոֆիլ` չհաշված այլ բանջարեղենները:
Վերջին տարվա ընթացքում պարոն Խանը կնության է վերցրել ևս 10 աղջկա:
«Իմ ընտանիքը մեծանալու է այնքան ժամանակ, քանի դեռ ես կենսական ուժեր ունեմ»- պնդում է տղամարդը:
Նրա ավագ որդիներն ասում են, որ այս կերպ իրենց հայրը հոգ է տանում շրջանի ամենաաղքատ կանանց մասին, որոնք հակառակ դեպքում պետք է ապրեին ծայրահեղ աղքատության մեջ:
Ամենաերիտասարդ կանայք ապրում են իրենց ամուսնու ննջասենյակին մոտ, իսկ մյուսները հսկայական հանրակացարանում:








































