Սաուդացի ազդեցիկ արքայազն Տուրկի ալ-Ֆայզալը, որը 20 տարի աշխատել է որպես սաուդական հետախուզության ղեկավար, ներկայացրել է թագավորության էներգետիկ ենթակառուցվածքը թարմացնելու հավակնոտ ծրագիր: Նրա խոսքով՝ թագավորությունը լիովին անցում կկատարի էներգիայի նորացված աղբյուրների: Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:
67-ամյա արքայազնը հայտարարել է, որ թեև նախագծի իրականացման համար շատ ժամանակ է պահանջվում, այն բարեհաջող կավարտվի իր կենդանության օրոք:
Սաուդյան Արաբիայում օրական արդյունահանվում է 12 մլն բարել նավթ՝ համաշխարհային արտադրանքի 12 տոկոսը: Թագավորությունում է գտնվում հայտնաբերված նավթի համաշխարհային պաշարների 1/5-ը:
Արքայազն Տուրկիի խոսքով՝ նավթն առավել արժեքավոր է, քան պարզապես որպես էներգիայի աղբյուր, և իրենք պետք է փորձեն այն օգտագործել ավելի կարևոր արտադրանք ստանալու համար: Արևային էներգիայի արժեքն այսօր կսզմում է նախորդ 20 տարվա արժեքի ընդամենը 15 տոկոսը: «Մենք կարող ենք և պարտավոր ենք դրանից օգտվել»,- ասել է նա:








































