Սիրիայի իշխանության համար «եմենյան սցենարը» այլևս կիրառելի չէ: Այսօր նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն` հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ 2011թ.-ին Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհին հրաժարվեց իշխանությունից` դատական հետապնդումից պաշտպանվելու դիմաց: Ավելի վաղ նման մոտեցում էր առաջարկվում Սիրիայի ճգնաժամի լուծման համար:
«Եմենյան տարբերակը Սիրիայում կարող էր աշխատել ինը ամիս առաջ: Բայց յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները, և Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառով, երբ իշխանությունները հրետանի և ռազմաօդային ուժեր են կիրառում հուզումները ճնշելու համար, կոմպրոմիսային որոշումներ գտնելու հավանականությունը, ինչպես եղավ Եմենում, նվազում է»,- հայտարարել է Դավութօղլուն:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հաղորդել է, որ աջակցում է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիի` Իդ ալ-Ադհայի օրերին զինադադար հայտարարելու նախաձեռնությունը:








































