Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի՝ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում՝ «Սելտա»-ի հանդեպ տարած հաղթանակը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
«Եթե հաջողությունը երես չթեքեր մեզնից, կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել: Սակայն կարևորագույնն այն է, որ պայքար մղեցինք ու հասանք մեր ուզած արդյունքին. ձեռք բերեցինք անհրաժեշտ երեք միավորը:
Մարդիկ կարող են զարմանալ, երբ մեր մի ֆուտբոլիստը խաղում է տարբեր դիրքերում: Էսյենը ձախ եզրում էր, այոˊ, սակայն նա բարձրակարգ խաղացող է: Կարող եք հանգիստ լինել»,- ասել է Ռամոսը:










































