Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի ու «Վեցյակի» միջև միջուկային բանակցություններն անպայման արդյունավետ կլինեն, եթե դրանցում պահպանվեն Իրանի միջուկային իրավունքները: Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասին:
Վերջինիս խոսքերով` Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և վերջին ժամանակներս մի քանի բանակցային փուլ է անցկացրել ԱԷՄԳ-ի հետ:










































