Wednesday, 15 05 2024
Հայ-հնդկական պաշտպանական առաջին խորհրդակցությունը
14:45
«Իվանիշվիլին անձնական շահերը վեր է դասել Վրաստանի շահերից». Օ՛Բրայեն
Խարկովի մարզի երեք շրջաններից տարհանվել է գրեթե 8000 մարդ` ռազմական գործողությունների պատճառով
Էրդողանն արտակարգ նիստ է անցկացրել պետական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն ու Ֆրանսիան ընդլայնում են համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում
Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է Մոլդովայի ԱԳՆ պետքարտուղարի հետ
Կադրային վերանշանակումներ ՊՆ-ում
Պուտինը հաստատել է ՌԴ կառավարության նոր կազմը
Բրայան Մեյը և Գարիկ Իսրայելյանը միահյուսում են նոտաներն ու աստղերը. ծնվում է STARMUS փառատոնը
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
«Արևմուտքը լռում է Հայաստանի ցույցերի վերաբերյալ». Զախարովա
Կիպրոսում Հայաստանի դեսպանատուն կհիմնվի
12:45
Բլինքենը կիթառ է նվագել և երգել Կիևի բարերից մեկում
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Որակավորվել են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ՊՄԳ ծրագրի ընտրության փուլին մասնակցած 3 թեկնածուներ
Երիտասարդի մոտ դանակներ են հայտնաբերվել, փողոցի մայթեզրի խոտածածկ հատվածում՝ ատրճանակ
12:26
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Ռոստովում 2 պայթյուն է տեղի ունեցել վառելիքի պահեստում ԱԹՍ-ների հարձակման պատճառով
12:03
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՄԻՊ-ն այցելել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին
Պուտինին եւ Սի Ծինփինին կհաջողվի՞ լծորդել ԵԱՏՄ-ն եւ «մեկ գոտի՝ մեկ ճանապարհը»
ՌԴ մարզերը ենթարկվել են հերթական գնդակոծության, ուկրաինական ուժերը հեռացել են Վոլչանսկից
Փրկարարները Հրազդանում ավտոկայանատեղիից և գործող սննդի կետից հեռացրել են մոտ 350 տոննա ջուր
11:15
Նավթի գները նվազել են- 14-05-24
Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան

ՀՀ ԱԱԾ-ի աշխատողները այդպես էլ մնացին կագեբեշնիկներ. մամուլ

«Հայաստանի ԱԱԾ-ի աշխատողները այդպես էլ մնացին կագեբեշնիկներ»: Այս կարծիքին է ԳԱԼԱ հեռուստաընկերության սեփականատեր, «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, որին նախորդ օրը Վարդան Օսկանյանի գործով հարցաքննության էին հրավիրել Ազգային անվտանգության ծառայություն: Պարոն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց.

«Ազգային անվտանգության ծառայությունում ինձ հարցաքննող քննիչը իրեն անվանեց կագեբեի աշխատող, նա արդեն երկրորդ անգամ է իրեն այդ տերմինով բնութագրում, նույնը լսեցի մի քանի ամիս առաջ, երբ ինձ առաջին անգամ հարցաքննությանն էին հրավիրել: Ես իրեն բացատրեցի, որ ինքը ոչ թե կագեբեի, այլ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատող է, և իր գլխավերևում Հայաստանի Հանրապետության զինանշանն է: Մոտավորապես երկու բառով բացատրեցի կագեբեի տարբերությունը, ասացի, որ շատ վատ կառույց էր, բայց, ցավոք, մի քանի ամիս անց` նախորդ օրվա հարցազրույցում, էդ կապիտանը նույնը կրկնեց, երևի չի հասկացել տարբերությունը և էլի ներկայանում է որպես կագեբեի աշխատող: Ինքն իրեն էդպես է տեսնում, հսկ սա նշանակում է, որ այդ կառույցի մասին երկար-բարակ խոսել այլևս անիմաստ է. պատկերացնո՞ւմ եք` ինչ մակարդակի է այդ ամեն ինչը, ու այդ մակարդակի մարդիկ գործեր են սարքում ում վրա ասես: Խորհրդային Միության կագեբեն մեր մեջ արմատավորված է Ֆելիքս Էդմոնդովիչ Ձերժինսկու անվան հետ, ինքն է կաբեգեի հիմնադիրը, ինքն է դրել դրվածքը, կագեբեն եղել է ռեպրեսիաների, մարդկանց խոշտանգումների ենթարկող կառույց: Եվ ես չեմ ուզում իմ Հայաստանում ունենալ կագեբե, մենք պայքարում ենք դրա դեմ, որպեսզի կագեբե չլինի այստեղ, այլ լինի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն: Ես շատ լուրջ հարկեր եմ վճարում, որպեսզի էդ ծառայողը լավ աշխատավարձ ստանա, և ինքն իր մասին չխոսի որպես կագեբեի աշխատողի: Ցավոք, ես շատ նեղվեցի և մինչև հիմա փոքրիկ սթրեսի մեջ եմ այդ հայտնությունից, որը երեկ արեցի: Դա իմ միակ տպավորությունն էր ամբողջ հարցաքննությունից, իմ հիշողության մեջ ուրիշ դրվագ չի մնացել»:

Իսկ Վարդան Օսկանյանի ու նախորդ նախագահական ընտրություններից առաջ ԳԱԼԱ հեոուստաընկերության դեմ սարքված գործերի միջև նմանություն տեսնո՞ւմ է, այս հարցին Վահան Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ տեսնում եմ, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե մենք այս ամեն ինչը տեսել ենք, անգամ գիտեմ, թե որ քայլից հետո ինչ պետք է լինի, ինչպես Ուլյանով Լենինը գիտեր, թե հեղափոխություն ոնց են անում` ոչ թե տելեֆոն, տելեգրաֆ, սա էդ կարգի է, արդեն դասագրքային է դարձել այս ամենը, նույնիսկ դասագիրք կարելի է գրել, թե որ քայլից հետո ինչ կարող են անել իշխանությունները: Սրա համար եմ մեծ ցավ ապրում, որ մեզ չի հաջողվել 20 տարվա ընթացքում ձևավորել մի մշակույթ, որտեղ որ քաղաքական հայացքների պատճառով բացառվեն քրեական հետապնդումները: Սա պիտի արմատախիլ արվի, ցանկացած մարդ հստակ պետք է պատասխան տա նրա համար, ինչ ինքը արել է: Վաղը եթե Սերժ Սարգսյանին սկսեն հետապնդել իր քաղաքական հայացքների համար, եթե ինքը ունի այդպիսիք, ուրեմն մենք ամբողջ հասարակությունով պետք է կանգնենք նրա կողքը, որպեսզի իրեն անհիմն չմեղադրեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում