IRIB News-ին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդ-Ռեզ Սաջադին անդրադարձել է Իրանի՝ հարձակման ենթարկվելու դեպքում Ռուսաստանի հնարավոր արձագանքին.
«Եթե Իրանը ենթարկվի հարձակման, ապա, բնականաբար, Ռուսաստանի շահերից է բխում Իրանին աջակցելը: Ոչ անվտանգ Իրանը ոչ անվտանգ կդարձնի Ռուսաստանի հարավային սահմանները և նախադրյալներ կստեղծի Կովկասի պառակտման ու Ռուսաստանից անջատվելու համար: Արևմուտքից անկախ Իրանը երաշխավորում է Ռուսաստանի անվտանգությունը: Քաղաքական տրամաբանությունը Ռուսաստանին կոչ է անում Իրանի կողմից հանդես գալ, եթե նա ենթարկվի հարձակման»:









































