Վրացական «Ախալի Թաոբա» թերթի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» դաշինքի մամլո ծառայության ղեկավար Լիա Կամլաձեն հայտարարել է, որ Թբիլիսիի Հելսինկյան խումբը Վրաստանի պաշտպանության նախկին (2004-2006) նախարար Իրակլի Օկրուաշվիլիին ընդգրկել է այն 167 անձանց շրջանում, որոնք ճանաչվել են որպես քաղբանտարկյալներ:
Կամլաձեն հույս է հայտնել, որ խորհրդարանի հետաքննչական հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի նոր խորհրդարանում, և որը գլխավորելու է Թինա Խիդաշելին, անպայման կվերանայի Օկրուաշվիլիի գործը, որին իշխանություններն ապօրինաբար են հետապնդել:
Ինչ վերաբերում է Օկրուաշվիլիի՝ հայրենիք վերադառնալու հնարավորությանը, ինչի մասին վերջին ժամանակներս բավական շատ է խոսվում, ապա Կամլաձեն նկատել է, որ այդ կապակցությամբ հայտարարությամբ հանդես կգա Օկրուաշվիլին:









































