Հայաստանում շինարարության ոլորտում բիզնես սկսելով խաբված և շուրջ 1.5 տարի առաջ հարուցված քրեական գործով դեռևս տուժած չճանաչված ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը դիմում է հայրենակիցներին, որտեղ մասնավորապես ասվում է. «Մեզ բոլորիս հայտնի է Հայաստանում տիրող կոռուպցիոն պատկերը և դրա հետևանքներն ահավոր են: Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը միայն խոստումներ է տալիս կոռուպցիայի դեմ պայքարելու մասին, խոսում է վերևներից ու գլխից բռնելու մասին, սակայն իրական քայլեր այդպես էլ չեն արվում:
Խնդրում եմ ձեր ստորագրությունը` նախագահին կոչ անելու կոռուպցիայի դեմ իրական պայքար սկսելու համար: Սա համայն hայության խնդրին է, կոռուպցիայի զոհ է այսօր մեր հայրենակիցների մեծ մասը:
Ստորագրահավաքին մասնակցելու համար խնդրում ենք այցելել հետևյալ հասցեով`: Մեզ միացել են արդեն հարյուրավոր մարդիկ, ովքեր իրենք էլ զգացել են կառուպցիոն երևույթների զազրելի հետևանքները: Սա մեր հայրենիքում կոռուպցիայի դեմ պայքարի կոչն է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Յուրաքանչյուրիս ձայնը արժեքավոր է, և կարող է զորեղ լինել երկրում արմատացած կառուպցիայի դեմ պայքարում»:









































