«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ դեռևս չի պլանավորում վարձակալությունից հետ վերադարձնել Էնդի Քերոլին:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի հարձակվողն այս մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վեսթ Հեմ»-ի կազմում:
«Դեռևս նույնիսկ չեմ մտածել Քերոլին վարձակալությունից վերադարձնելու մասին: Մենք նրան ուղարկել ենք «Վեսթ Հեմ»` խաղային պրակտիկ ձեռք բերելու, ինչն էլ նրա մոտ տեսնում ենք հիմա:
Իհարկե, կան մարդիկ, որ խաղերից հետո ինձ համար հաշվետվություն են կազմում, բայց դեռևս անհրաժեշտություն չեմ տեսնում նրան հետ բերելու համար»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:



































