Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի թոռը՝ Կիմ Հան Սոլը, որն ապրում է կոմունիստական պետության սահմաններից դուրս, հույս ունի, որ երկու Կորեաները կմիավորեն: Այս մասին գրում են հարավկորեական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ֆիննական հեռուստաալիքին նրա տված հարցազրույցը:
«Ես նույնպես երազում եմ միավորման մասին, քանի որ իսկապես տխուր է, որ ես չեմ կարող անցնել մյուս կողմ և այնտեղ տեսնել իմ ընկերներին»,- ասել է 17-ամյա Կիմ Հան Սոլը:
«Դա (Կորեաների միավորումը.- 1in.am) իմ ցանկություններից մեկն է»,- ավելացրել է նա:









































