ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի օրը եղել է Comedy Central ամերիկյան մալուխային հեռուստաալիքի ճանաչված երգիծական թոք-շոույի հյուրը: Իր ելույթի ընթացքում երկրի նախագահը հիմնականում շոշափել է երիտասարդությանը հետաքրքրող հարցեր:
Օբաման խոսել է քոլեջներում ուսման վարձի նվազման և ոչ ավանադական սեքսուալ կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների ավելացման մասին: Օբաման զգուշացրել է, որ եթե ընտրություններում հաղթի Ռոմնին, իր մրցակցի քաղաքականությունը ձեռնտու կլինի միայն հարուստ ամերիկացիներին:
Օբաման երիտասարդներին կոչ է արել անկախ քաղաքական հայացքներից` մասնակցել նոյեմբերի 6-ի ընտրություններին:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Օբամայի` երիտասարդական հաղորդմանը հայտնվելը պատահական չէ. 2008-ին գործող նախագահի օգտին քվեարկածների մեծ մասը եղել են 30 տարեկանից փոքր անձինք:









































