«Աստղային պատերազմներ» առասպելի երաժշտությունը ճանաչվել է ամենահիշվողը համացանցում անցկացրած սոցհարցման շրջանակներում:
Կայքի աշխատակիցները, ովքեր հայտնի են կինեմատոգրաֆի բնագավառում իրենց ուսումնասիրություններով, հարցում են անցկացրել ավելի քան 2,5 հզ կինոսերների շրջանում, որպեսզի պարզեն, թե որ ֆիլիմի երաժշտությունն են նրանք համարում ամենահիշվողը:
Համաձայն ստացված արդյունքների` բոլոր ժամանակների լավագույն սաունդթրեք անվանել են այն երաժշտությունը, որը հնչում է «Աստղային պատերազմներ» ֆիմլում:
Ստեղծագործության հեղինակը Ջոն Ուիլյամսն է:









































