Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանում իրականացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ձգտում են ժպտալ ի պատասխան այն մարդու, որը ավելի ցածր է իրենց կարգավիճակից: Մյուս կողմից, եթե մարդ իրեն անուժ է համարում, ապա ձգտում է ժպտալ բոլորին:
Ինչպես հաղորդում է Ռաութը` գիտնականները հայտնաբերել են, որ ժպիտը մեծ կապ ունի միմիկրիայի հետ, որը օգնում է կառուցել հարաբերությունները:
Հետազոտությունում մասնակիցների մեծ մասը ժպտացել է կարգավիճակով իրենցից ցածր գտնվող մարդկանց: Ավելի բաձր կարգավիճակ ունեցող մարդիկ ավելի արագ և շատ են խոժոռվում, քան սոցիալական կարգավիճակով և դիրքով ավելի ցածր մարդիկ:









































