ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ ԱԽ-ին է ներկայացրել 1559 որոշման կատարման մասին զեկույցը, որը վերաբերում է Լիբանանին, Իսրայելին և Սիրիային: Այս որոշումը, որի գլխավոր նպատակը Լիբանանից արտերկրյա զորքերի դուրս բերումը և ոստիկանության զինաթափումն էր, ընդունվել է 2004 թ. սեպտեմբերի 2-ին:
Պան Գի Մունը «Հըզբոլլահի» անօդաչու սարքավորման հայտնվելն Իսրայելի տարածքում «խելահեղ սադրանք» է անվանել, որը կարող է «վտանգավոր լարվածության» բերել, ինչն էլ սպառնալիքներ կստեղծի Լիբանանի կայունության համար:
Պան Գի Մունը հայտարարել է. «Ես խնդրում եմ «Հըզբոլլահին» զերծ մնալ Լիբանանի ներսում և դրանից դուրս ցանկացած տեսակի ռազմական ակտիվությունից: Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում «Հըզբոլլահին» զինաթափվել և իր գործունեությունը սահմանափակել միայն քաղաքականությամբ»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հաղորդել է, որ ոչ մի առաջընթաց չկա 1559 որոշման իրականացման գործընթացում, և, հաշվի առնելով Սիրիայում տիրող իրավիճակը, լիբանանյան կայունությանը և լիբանանյան սուվերենությանը մարտահրավեր է նետվել:
Պան Գի Մունը նաև կոշտ քննադատության է ենթարկել լիբանանյան օդային տարածքն իսրայելական ռազմաօդային ուժերի կողմից պարբերաբար խախտելու հանգամանքը:









































