«Մանչեսթեր Յունայթեդ»-ը փոխարինող է գտել Նանիին, ով պատրաստվում է լքել ակումբը:
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում էին բազմաթիվ եվրոպական ակումբներ, սակայն Նանին որոշեց մնալ թիմում: Իսկ այժմ Նանին «Յունայթեդ»-ից աշխատավարձի բարձրացում է պահանջում:
Հաշվի առնելով Նանիի` «Յունայթեդ»-ում ունեցած բարդությունները` ակտիվություն են ցուցաբերում «Յուվենթուս»-ը և «Միլան»-ը, որոնք պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց 12.5 մլն ֆունտ վճարել: Ամենայն հավանականությամբ, Ալեքս Ֆերգյուսոնը կհամաձայնի նման առաջարկին:
Բացի այդ, «Յունայթեդ»-ը ցանկանում է գնել «Պորտու»-ի խաղացող Ջեյմս Ռոդրիգեսի իրավունքները, ով թիմի կազմում կարող է փոխարինել Նանիին:







































