«Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին հայտնել է, որ պատրաստ է մասնակցել շաբաթ օրը կայանալիք «Նորվիչ»-ի հետ հանդիպմանն առանց սահմանափակումների:
20-ամյա հենակետայինը մասնակցել է ակումբի երկրորդ թիմի` «Չելսի»-ի ռեզերվայինների հետ ընկերական հանդիպմանը: Ուլշիրն այժմ կարծում է, որ կարող է վերադառնալ ակումբ` 15-ամսյա բացակայությունից հետո:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ջեկը կվերադառնա հիմնական կազմ Լիգայի Գավաթի խաղարկության «Ռեդինգ»-ի հետ հանդիպմանը: Այժմ ակնկալվում է, որ երկարատև դադարից հետո ֆուտբոլիստը կանցկացնի իր առաջին հանդիպումը փոքր-ինչ ավելի վաղ:










































