Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրել են տարածաշրջան այցելել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը:
Նա ընդգծել է, որ գրեթե լուծված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցը. «Այդ հանդիպումը տեղի կունենա մոտակա օրերին: Դրանից հետո համանախագահներն իրենց հերթական այցը կկատարեն տարածաշրջան»:









































