Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան լուրջ աշխատանքներ է տանում տիեզերքում իր տեղն ունենալու ուղղությամբ:
Միաժամանակ Էրդողանը չի մանրամասնել այդ աշխատանքների բնույթը: Փոխարենը` Էրդողանը հայտարարել է, որ հզոր երկիր լինելու համար պետք է տիրապետել օդագնացության և տիեզերագնացության տեխնոլոգիաներին, որոնց շնորհիվ պետք է տեղ զբաղեցնել տիեզերքում:










































