Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Մեծ գլուխներն» անպատժելի են նաև ոստիկանությունում. մամուլ

Դեռևս երեք ամիս առաջ, երբ դեռ չկային վերջին շրջանի բացահայտում-փոթորիկները, Սերժ Սարգսյանն այցելեց ոստիկանություն և խստաշունչ ելույթ ունեցավ: «Հրապարակ»-ը գրում է, որ մասնավորապես, դաժան կրիտիկայի ենթարկեց ներքին անվտանգության վարչությունը: Ահա Սերժ Սարգսյանի ելույթը. «Ինձ համար անհասկանալի է դառնում ձեր ներքին անվտանգության ծառայության գործունեությունը: Կարծես վաղուց այդպիսի ծառայություն կա, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ ներքին անվտանգության ծառայության նյութերով քրեական պատասխանատվության ենթարկած լինենք որևէ մեկին: Այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ ծառայության աշխատանքը: Բոլորս էլ գիտենք, որ բազմաթիվ թերություններ կան: Թերությունների հետ միասին կան նաև հանցագործություններ: Եվ եթե ներքին անվտանգության ծառայությունն ի վիճակի չէ տարին գոնե մի քանի այդպիսի հանցագործություններ բացահայտել, ուրեմն իր պարտականությունները չի կատարում: Կա´մ պետք է այդ ծառայությունը լուծարել, կա´մ այն պետք է աշխատի»: Թե Սերժ Սարգսյանի սարսափազդու դիտողությունն ինչպես է անդրադարձել վարչության գործունեության վրա, երեկ «Հրապարակ»-ը հետաքրքրվեց նույն ստորաբաժանման ղեկավար Արմեն Հակոբյանից: Ի դեպ, շաբաթներ առաջ էլ Վովա Գասպարյանն էր հայտարարել, թե խիստ պատժելու է հանցագործություններ թաքցնող ոստիկաններին, ու հանձնարարել այդ ուղղությամբ ստուգումներ սկսել տարածքային ստորաբաժանումներում:

– Պարոն Հակոբյան, դեռևս ամիսներ առաջ Սերժ Սարգսյանը ներքին անվտանգության վարչության աշխատանքը բացասական գնահատեց` ընդհուպ փակելու աստիճան: Ի՞նչ է փոխվել այդ դիտողությունից հետո, փակվելու վտանգը դեռ կա՞:

– Նախագահի դժգոհությունը եղել է հուլիսի 20-ի խորհրդակցության ժամանակ, հիմա ես Ձեզ կներկայացնեմ ինը ամիսների կատարած աշխատանքը, ու Դուք կտեսնեք` մեր աշխատանքում կա փոփոխություն, թե չէ: 2011 թվականի ինն ամիսների ընթացքում հաշվառվել են 272 դիմումներ, բողոքներ, զեկուցագրեր, 2012 թվականի նույն ժամանակահատվածում` 447, այսինքն` աճը կազմել է 160 տոկոս: Կատարված ծառայողական քննությունների ուսումնասիրությունների գծով նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը կազմում է 170 տոկոս: Հատուկ քննչական ծառայություն քննարկման ուղարկված նյութերի քանակի աճը նախկին տարվա նույն ժամանակահատվածում 13-ից աճել է 17, ընդհանրապես ոստիկանությունից կարգապահական տույժով ազատվածների թիվը 15-ից աճել է 36-ի:

– Այսինքն, այս թվերը ներկայացնելով՝ ուզում եք հավաստիաց նել, թե Ձեր վարչությունը փակելու անհրաժեշտություն չկա՞:

– Դա ես ոչ կարող եմ ապացուցել, ոչ հիմնավորել, Ձեր հարցի պատասխանը էս հանրապետությունում ունի երկու հոգի` ոստիկանապետը և ոստիկանապետի ներկայացնելուց հետո` երկրի նախագահը:

– Նշեցիք, որ խիստ կարգապահական տույժի ենթարկվածների թիվը երկուսուկես անգամ աճել է, օրինակ, ո՞ր ստորաբաժանման աշխատակիցներին եք խիստ կարգապահական տույժի ենթարկել, այսինքն` հեռացրել աշխատանքից և ի՞նչ հիմնավորումներով:

– Գրեթե բոլոր: Օրինակ, կարգապահական խախտումների մեջ մտնում է աշխատանքի մեկ օր և ավելի ժամանակով չներկայանալը, օրինակ, առանց թույլտվության արտերկիր մեկնելը, թմրանյութ օգտագործելը, որը գնալով նվազում է, միտում չկա: Իհարկե, կարելի է ասել` իրանք ոչ թե ոստիկաններ են, այլ հիմնականում ոստիկանության զորքեր, պետական պահպանության վարչության շարքային անձնակազմ, պայմանագրայիններ և այլն…

– Շաբաթներ առաջ էլ ստուգումներ սկսեցիք հանցագործություններ թաքցնելու մասով: Ո՞ր տարածքային բաժիններում եք ստուգումներ իրականացնում և քանի՞ դեպք եք բացահայտել:

– Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Երևան քաղաքի երկու բաժինների մասին է խոսքը: Ստուգումները երկար են ձգվում, քանի որ մեկ դեպքի շրջանակում 150 քաղաքացի ենք կանչում բացատրություն վերցնելու: Կոնկրետ մեծը Արաբկիրի ստորաբաժանումն է, մյուսի վերաբերյալ տեղեկություն ավելի ուշ կարող ենք հրապարա կել:

– Արաբկիրի բաժնում քանի՞ չհաշվառված հանցագործության դեպք եք բացահայտել:

– Ես չեմ կարող ասել, թե քանիսն են թաքցրել, բայց բուն ստուգումը կատարվում է իննսուն նյութերի շրջանակներում, բայց էլի եմ ասում` դա չի նշանակում, որ իննսուն դեպք է թաքցվել, պարզապես էդքան նյութ ուսումնասիրվում է մեր կողմից: Մի քանի օրից պատկերը վերջնական տեսքի կբերվի, և դրանից հետո կլինեն հետևանքներ:

– Ի՞նչ հետևանքներ են սպասվում, օրինակ, այդ տարածքի ղեկավարը կամ այլ ներկայացուցիչներ քրեական պատասխանատվության կենթարկվե՞ն:

– Ես կարող եմ միայն կարգապահական խախտման գնահատական տալ, իսկ քրեական պատասխանատվության մասով` Հատուկ քննչական ծառայությունը, երբ որ նյութերը կուղարկենք, նրանից հետո կորոշեն:

– Ձեր նշած իննսուն չհաշվառված հանցագործությունները, ընդհանուր առմամբ, ի՞նչ բնույթի են:

– Կարելի է ասել` գողության, կողոպուտ… նմանատիպ դեպքերի մասին է, բայց քանի որ մենք չենք ավարտել ստուգումները, ես հստակ չեմ կարող ասել, թե որն ինչքան է կազմում:

Հ.Գ. – Նշենք, որ այս ստուգումների թեժ պահին Արաբկիրի բաժնի պետ Արթուր Մեհրաբյանը տեղափոխվեց Նոր Նորքի բաժնի պետ, Արաբկիրում պետ նշանակվեց վերջին ամիսներին կադրային ռեզերվում անցկացրած Գրիշա Ամիրխանյանը: Արդյո՞ք այս վերադասավորումը լավագույնս չի վկայում «մեծ գլուխների» անպատժելիության մասին: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում