Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Հարսնաքարի» փուչիկները. մամուլ

«Երեկ միաժամանակ երկու դատավարություն էր ընթանում` փուչիկների և «Հարսնաքարի», և երկուսի վերաբերյալ էլ, ինչպես ասում են, «սիրտս կախ է»»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և պարզաբանում.

«Փուչիկների մասով ես ցավ եմ զգում մեկ տարով դատապարտված խեղճուկրակ մարդու համար, որը, ինչպես կարելի է եզրակացնել դատավճռից, միայնակ է պատասխանատվություն կրում 228 հոգու վնասվածքների համար: Այս գործի կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպիսի զուգահեռ է անցկացրել` եթե դուք խանութում անորակ կոստյում եք գնել, ո՞վ է դրա համար մեղավոր` դո՞ւք, թե՞ վաճառողը: Զուգահեռն, ինձ թվում է, կոռեկտ չէ. եթե ես կոստյում եմ գնում ի՛նձ համար, ապա, այո, դա իմ և վաճառողի խնդիրն է: Եթե ես որևէ ապրանք գնում եմ հազարավոր մարդկանց համար, ապա ես պարտավոր եմ ստուգել այդ ապրանքի որակը և անվտանգության աստիճանը: Եթե դա չեմ արել, ապա առնվազն վաճառողի մեղսակիցն եմ: Եվ այստեղ ի հայտ է գալիս երկու հարց: Նախ` եթե գնորդը գիտեր, որ ապրանքը վտանգավոր է (այդպես է ասում Սերոբ Բոզոյանը) և, այնուամենայնիվ, այն գնել է, ուրեմն նա ավելի մեծ հանցագործ է, քան անբարեխիղճ արտադրողն ու վաճառողը: Երկրորդ` եթե նրան տվել են 100 ռուբլի այդ ապրանքը գնելու համար, իսկ նա գնել է 20 ոուբլանոց ապրանք, ուրեմն նա նաև խարդախ է: Ինձ չի հետաքրքրում, թե որ կուսակցությունից է այդ գնորդը, բայց քանի որ նա ամբաստանյալի աթոռին չէ, պետք է ենթադրել, որ այդ չբացահայտված անձը (անձինք, կազմակերպությունը) մոտ է իշխանական համակարգին: Այս գործով տուժածները շատ պասիվ են, դրա համար էլ հեշտությամբ հաջողվեց իրականությունը կոծկել և պատժել սլաքավարի:

«Հարսնաքարի» գործով աղմուկն ավելի շատ է` կան հասարակական ակտիվիստներ, որոնք հետևում են դատաքննության բոլոր ելևէջներին: Չնայած դրան` այստեղ էլ առանձնապես ոգևորվելու պատճառներ չկան: Օրինակ` երեկ դատախազն ընդամենը «հետաքրքրասիրություն» համարեց տուժող կողմի փաստաբանների միջնորդությունը` պարզել` հանցագործությունը կատարած անձինք «Հարսնաքարի» աշխատակիցնե՞րն են, թե՞ ոչ: Ուրեմն մարդիկ գնում են ռեստորան, որտեղ նրանց սպասարկելու փոխարեն ծեծում-սպանում են, սակայն ամենևին կարևոր չէ` սպանողները այդ ռեստորանի աշխատակիցնե՞ր են, թե՞, օրինակ, այցելուներ: Դատավարության նման ընթացքը հուշում է ինձ, որ այստեղ ոճրագործներն իրենց գլուխը կազատեն խորհրդանշական պատիժներով, և գործն ամբողջությամբ չի բացահայտվի:

Ի տարբերություն այդ գործին հետևող հասարակական գործիչների` ես չեմ կարծում, որ դատարանի կամ մեղադրողի, կամ դատավորի վրա ճնշում է գործադրվում: Այստեղ, ինձ թվում է, գործում է մտածողության իներցիան: Այդ մարդկանց թվում է, թե իրենց կարող են ինչ-որ մի պահի ճնշել, և նրանք, շառից-փորձանքից հեռու, գերադասում են «իրենց ճիշտ պահել»` մտածելով, որ այդպիսով կհաճոյանան «վերևներին»: Գուցե մեկը նրանց բացատրի՞, որ ժամանակները փոխվել են»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում