Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ հարևան Թուրքիայում իրադարձությունները բացասաբար են ազդում երկրի տնտեսության վրա, հաղորդում է Svoboda ռադիոկայանը:
Սիրիական փախստականներն արդեն իսկ թուրքական գանձապետարանի վրա արժեցել են 400 միլիոն թուրքական լիր`մոտ 220 միլիոն դոլար, հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկը: «Թուրքիայում գտնվում է ավելի քան 100 հազար սիրիացի, որոնք տեղավորվել են 14 ճամբարներում՝ Թուրքիայի 6 սահմանամերձ ծայրամասերում: Կառուցվում է ևս 2 ճամբար, որտեղ կարող է ընդգրկվել մոտ երեսուն հազար մարդ: Մոտ ապագայում փախստականների թիվը կարող է մեծանալ՝ հասնելով 400 հազարի: Ծախսերը կմեծանան և կգերազանցեն մեր հնարավորությունները»:
Թուրքական ընդդիմությունը կարծում է, որ սիրիական փախստականները Թուրքիայի համար ծանր բեռ են դարձել: «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դավլեթ Բախչելին քննադատել է իշխանությունների արտաքին քաղաքականությունը և հայտարարել, որ Թուրքիայի բյուջեն չի կարող նման ֆինանսական բեռ կրել:
Թուրքիայի հետ սահմանի մոտ հավաքվել է մոտ 10 հազար սիրիացի`սպասելով սահամանն անցնելու իր հերթին: Ճամբարներում բացակայության պատճառով իշխանությունները ժամանակավորապես ընդունում են միայն ընտանիքներին` երեխաների հետ և վիրավորներին:









































