Վրաստանը երբեք ԱՊՀ չի վերադառնա և չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ Սուխումում և Ցխինվալում կան ՌԴ դեսպանատներ: Այս մասին, ըստ Грузия-Online-ի, հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարարի թեկնածու Պաատա Զաքարեիշվիլին։
Զաքարեիշվիլիի խոսքերով՝ Վրաստանի նոր իշխանությունը հավատարիմ է երկխոսությունների ժնևյան ձևաչափին, միաժամանակ կարևոր է սկսել վրաց-աբխազական և վրաց-օսական ուղիղ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Վրաստանն ԱՊՀ կազմից դուրս է եկել 2008 թ. օգոստոսին Ռուսաստանի հետ ունեցած ռազմական հակամարտությունից հետո:









































