Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի հարձակվող Ֆաբիո Բորինին ոտքի վիրահատության է ենթարկվել:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ֆուտբոլիստը չի կարողանա օգնել «մերսիսայդցիներ»-ին շուրջ երեք ամիս:
Հատկանշական է, որ Բորինին այս ամռանն է իտալական «Ռոմա»-ից «Լիվերպուլ» տեղափոխվել: Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/թթ. խաղարկությունում ֆուտբոլիստը հինգ անգամ խաղադաշտ է դուրս եկել՝ չդառնալով ոչ մի գոլի հեղինակ:






































