Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է Մ21 տարեկանների Սերբիա – Անգլիա հանդիպման ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին:
Նշենք, որ Անգլիայի հավաքականը ներկայացնող սևամորթ ֆուտբոլիստի հասցեին ռասիսիտական արտահայտություններ են հնչել սերբ երկրպագուների կողմից:
«Տուգանքները ոչինչ են ռասիզմի դեմ: Հարկավոր է որակազրկել ևˊ երկրին, ևˊ ֆուտբոլիստներին»,- գրել է ֆուտբոլիստը Twitter-ի իր էջում:








































