Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը «Պարադա» ֆիլմի ցուցադրության ձախողման վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել «Պարադա» ֆիլմի ցուցադրության ձախողման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում լրջորեն վտանգված է ազատ արտահայտման իրավունքը, որի ապացույցն են հանդիսանում՝ «Պարադա» ֆիլմի ցուցադրման ձախողումը 2012 թ. հոկտեմբերի 17-ին Երևանում, ապրիլին՝ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ձախողումը Գյումրիում և Վանաձորում, և մայիսին՝ DIY ակումբի հրկիզումը Երևանում:

Նմանատիպ դեպքերը որպես կանոն իրավապահ մարմինների կողմից չեն արժանանում համարժեք արձագանքի, թե՛ կանխարգելման, թե՛ խախտումներն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու տեսակետից:

Վերջին ժամանակները հատկապես մտահոգիչ են ոչ ավանդական սեռական կողմնորոշման նկատմամբ ատելության հիմքով իրականացված հանցագործությունները, որոնք կատարվում են ոստիկանության փաստացի անգործության մթնոլորտում: Դրա վառ օրինակ է այս տարվա մայիսին DIY ակումբի հրկիզումը և հետագա հարձակումները, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան ոստիկանության կողմից և կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, ավելին՝ ակումբի սեփականատերը, չունենալով անվտանգության երաշխիքներ ստիպված եղավ լքել Հայաստանը:

Նույն կերպ ոստիկանությունը պատշաճ ուշադրության չի արժանացրել «Պարադա» ֆիլմի ցուցադրության համար անվտանգ պայմանների ստեղծմանը: Լրատվական միջոցների և առանձին կառույցների միջոցով տարվել է խիստ բացասական քարոզչություն ֆիլմի բովանդակության վերաբերյալ, ինչի պատճառով ստեղծվել է կանխակալ բացասական վերաբերմունք ֆիլմի և ցուցադրության կազմակերպիչների նկատմամբ:

2012թ. հուլիսի 25-ին՝ 105-րդ նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում նշվում է, որ պետությունը պետք է հստակ և պաշտոնապես հաստատի, որ այն չի հանդուրժում նույնասեռականության, բիսեքսուալության կամ տրանսեքսուալության որևէ սոցիալական խարանում, մարդկանց նկատմամբ ոտնձգություն, խտրականություն կամ բռնություն նրանց սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության պատճառով: Պետությունը պետք է արգելի սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը և ապահովի արդյունավետ պաշտպանություն ԼԳԲՏ անձանց համար:

Գտնում ենք, որ ՀՀ իշխանությունները՝ հանձինս գործադիր իշխանության և օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի, հովանավորում են նման ոտնձգությունները և նույնիսկ բացառում են, որ դրանք խտրականության դրսևորում են հանդիսանում: Գտնում ենք, որ նման հովանավորչությունն անթույլատրելի է և ուղղակիորեն խախտում է ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 14.1 Հոդվածը. որն է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պահանջում է ապահովել վերոհիշյալ հոդվածով սահմանված իրավունքների ապահովումը և հայտնում է, որ պատրաստ է կազմակերպության տարածքը տրամադրել ֆիլմի ցուցադրության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում