Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) խորհրդարանի քննարկմանն է ներկայացնելու ընտրական իրավունքի մասին օրինագիծը, որով նախատեսվում է տարբեր մարմիններում ընտրվելու տարիքը նվազեցնել մինչև 18-ը:
Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ և ԱԶԿ նախագահ Ռեջեփ Էրդողանը: Էրդողանի խոսքերով՝ այդպիսի պրակտիկա գործում է եվրոպական երկրներում. «18 տարեկանում Եվրոպայում թույլատրված է թե՛ ընտրել, թե՛ ընտրվել:
Անտրամաբանական է, երբ 18 տարեկանից գործում է քրեական պատասխանատվությունը, սակայն նույն տարիքում չի կարելի ընտրվել պատգամավոր կամ ընտրական այլ մարմիններում: Իշխող կուսակցությունը վստահ է, որ ընդդիմադիր կուսակցությունները կաջակցեն այդ նախագծին»:









































