IRIBNews-ի փոխանցմամբ՝ Իրանը հաջողություններ է գրանցել ջրածնի արտադրության համար նախատեսված ռեակտորների պատրաստման տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին հայտարարել է Չահարմահալ նահանգի համապատասխան գործարանի տնօրեն Ֆիրուդին Համիդին:
Վերջինիս խոսքերով՝ օտար ընկերությունները կարող են արտադրել 99.5 տոկոս մաքրության ջրածին, մինչդեռ Իրանի պարագայում այդ ցուցանիշը կազմում է 99.8 տոկոս: Նա հավելել է, որ Իրանն այդ տեխնոլոգիան յուրացրել է մոտ մեկ ամիս առաջ, և որ Իրանը Իտալիայից հետո աշխարհի երկրորդ երկիրն է, որը կարող է ներքին շուկայում արտադրել այդպիսի ռեակտորներ:
Համիդին ընդգծել է, որ արտասահմանում այդպիսի արտադրության հիմնումը գնահատվում է մոտ 2.6 միլիոն դոլար, մինչդեռ Իրանում այն 10 անգամ ավելի էժան է:








































