NASA-ի մասնագետների մոտ տարակուսանք է առաջացրել Curiosity մարսագնացի նոր գտածոն: Այս անգամ սարքը Երկիր է ուղարկել Մարսի լանդշաֆտից նոր լուսանկարներ:
Լուսանկարի խոշորացման ժամանակ, բացի մարսյան փոշուց, դրանում պարզ երևում էր մի առարկա, որը հիշեցնում է պոլիէթիլենային տոպրակ, հաղորդում է «Վեստին»:
Մինչ գիտնականները գլուխ են կոտրում ստանալու հարցի պատասխանը, ու թե որտեղից է Մարսի վրա հայտվել այն, սենսացիաների սիրահարները դարձյալ խոսել են «Կարմիր մոլորակի» վրա կյանքի գոյության մասին:
Մինչ այդ հաղորդվել էր, որ տարօրինակ իրը կարող է լինել մարսագնացի մի մաս, որը պոկվել է վայրէջքի ժամանակ:









































