Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի շրջաններից մեկում թալանել են Liberty Bank-ի մասնաճյուղը: Այս մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:
Բանկի աշխատակիցները հայտնել են, որ դիմակավորված զինված անձը ներխուժել է բանկ, աշխատակիցներին փակել է երկու սենյակում և առևանգել մոտ 4500 դոլար: Հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ բանկային մասնաճյուղը պլանավորել էր տեղափոխվել նոր շենք, այդ պատճառով էլ շինության տեսախցիկները և արտաքին պահպանությունը հանված են եղել:









































