Աշխարհի առաջնության նախընտրական փուլի Դանիայի հավաքականի դեմ խաղից (3:1) հետո Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին կիսվել է տպավորություններով:
«Խաղասկզբում մենք որոշ խնդիրներ ունեցանք, քանի որ մրցակիցը ուժեղ պրեսինգ էր գործադրում:
Հետո 20 րոպեների ընթացքում մենք հիանալի ֆուտբոլ էինք ցուցադրում: Բայց խաղակեսի վերջում բաց թողած գոլը ուր որ է քանդում էր մեր թիմի խաղը:
Նշեմ, որ կարմիր քարտից հետո թիմը շատ կազմակերպված խաղաց: Մենք ցույց տվինք, որ ունենք հիանալի թիմային ոգի: Տղաները հիանալի գործեցին: Նրանք կենտրոնացած էին, ինչը անչափ կարևոր է մեզ համար:
Բալոտելի՞ն: Նա միշտ պետք է այսպես խաղա: Նրա տաղանդը թույլ է տալիս նրան այդպես խաղալ»,- Պրանդելիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:









































