Իսրայելական Haaretz թերթի տեղեկությամբ, Իսրայելի թանգարաններից մեկից գողացել են Ռոդենի քանդակներից մեկը` «Մերկ Բալզակը՝ խաչված ձեռքերով»: Այն ձուլվել է 1892-1893 թթ.: Արձանը, որ Իսրայելին նվիրել էր կոլեկցիոներ Բիլի Ռոուզը, դրված է եղել այն այգում, որը կրում է նրա անունը:
Արձանն ունի 127 սմ բարձրություն և 61 սմ լայնություն և կարող էր տեղից շարժվել ամբարձիչի միջոցով: Այն անհետացել է թանգարանում կատարվող վերանորոգման աշխատանքների ժամանակ: Այդ արձանի գինը հստակ որոշված չէ: Ռոդենի արձանները վերջին շրջանում վաճառվել են 3.5-19 մլն դոլարի սահմաններում: