Իսպանական «Վիլյառեալ»-ի ֆուտբոլիստ Ջուզեպե Ռոսիի գործակալը հայտարարել է, որ Ռոսին կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»: Նշենք, որ խաղացողն այս պահին ապաքինվում է ծնկատակի ջլի վնասվածքից:
Գործակալը նշում է, որ Ռոսին ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Ինտեր», քանի որ իտալական ակումբն ամենահամապատասխանն է Ջուզեպեի համար:
«Վիրահատությունը լավ անցավ: Հուսով եմ՝ կկարողանամ շուտ վերադառնալ ու շարունակել մրցելույթներս: Ամեն ինչ կանեմ՝ առաջվանից էլ ավելի լավ խաղալու համար»,- ասել է Ռոսին:




































