ԱՄՆ-ում բանտային հսկիչին սպանելու համար ամբաստանյալը դատարանից մահապատիժ է պահանջել: Интерфакс-ի հաղորդմամբ` դեպքը տեղի է ունեցել Հարավային Դակոտայում:
50-ամյա մարդասպան Էրիկ Ռոբերտը ջանքեր չէր խնայում դատական գործընթացն արագացնելու համար և չի ցանկացել բողոքարկել դատավճիռը: Նահանգապետ Դենիս Դաուգարդը ստիպված է եղել համաձայնել դատավճռի հետ, քանի որ ամբաստանյալը սպառնացել է, որ չի հանգստանա, քանի դեռ իրեն մահապատժի չեն ենթարկել և կշարունակի մարդկանց սպանել:
Մահապատիժն ի կատար է ածվել. Էրիկ Ռոբերտին մահապատժի են ենթարկել ներարկումների միջոցով:







































