Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13.00-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին.
«Այսօր ես զրույցել եմ Դավիթ Ուսուպաշվիլիի (Վրաստանի խորհրդարանի նախագահի թեկնածու) հետ, որն աշխատում է այդ հարցերով: Նիստը կարող էր անցկացվել նաև շաբաթ օրը (հոկտեմբերի 20-ին), սակայն մենք ռիսկի չդիմեցինք և նիստի անցկացումը պլանավորեցինք կիրակի՝ ժամը 13.00-ին»:









































