Բրիտանացի քննադատները հիացած են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմով, նրանք «007. «Սքայֆոլի» կոորդինատներ»-ն համարում են սուպերհերոսի արկածների մասին ֆիլմաշարի լավագույն գործը, հայտնում է mignews.com-ը:
Հոկտեմբերի 12-ի երեկոյան Բրիտանիայի մայրաքաղաքում առաջատար հրատարակությունների գրախոսների համար տեղի է ունեցել ֆիլմի փակ ցուցադրությունը: Մեծ Բրիտանիայում ֆիլմը հնարավոր կլինի վարձույթով վերցնել հոկտեմբերի 26-ից: Սա ֆիլմաշարի, որի 50 տարին լրանում է այս տարի, 23-րդ ֆիլմն է:
Ֆիլմի բեմադրողը բրիտանացի ռեժիսոր Սեմ Մենդեսն է:
Ջեյմս Բոնդին նորից մարմնավորել է Դենիել Քրեյգը: Ֆիլմում նկարահանվել են նաև Խավիեր Բարդեմը, Բերենիս Մառլոն, Նաոմի Հարրիսը, Ջուդի Դենչը:









































