«Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարությունը մոտ ժամանակներս չի պատրաստվում երկարաձգել թիմի առաջատար ֆուտբոլիստ Յայա Տուրեի հետ կնքած պայմանագրի ժամկետը:
Իվուարցի հարձակվողի ներկայիս համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015 թվականը: goal.com-ի տեղեկացմամբ` Անգլիայի գործող չեմպիոնները պայմանագրի երկարաձգման հարցին կվերադառնան հաջորդ մրցաշրջանում: «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Յայա Տուրեին համարում է թիմի խաղի գլխավոր օղակը:
Հիշեցնենք, որ այժմ Տուրեի շաբաթական աշխատավարձը կազմում է 186 հազար ֆունտ` առանց հավելավճարների:








































